Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը

Հրանտ Թադևոսյան
Հրանտ Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Թադևոսյանը ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին։