Կասկադում երեկ տեղի ունեցած ծառահատումներից հետո Երևանի քաղաքապետարանն այսօր առաջին փոխարինող ծառերը տնկեց։
Այստեղ հատված մեծ թեղիներին փոխարինելու են ճապոնական սակուրաները։
Կասկադում կտրված թեղիների փոխարեն սակուրաներ են հայտնվել
© Sputnik / Andranik Ghazaryan
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Կասկադում և նկարահանում իրականացրել։
Նշենք, որ երեկ մեծ աղմուկ բարձրացրեց Երևանի կենտրոնում` Կասկադում բազամյա ծառերի հատումը։ Ըստ քաղաքապետարանի, դրանք հին էին և ոչ գեղեցիկ։
Կասկադում կտրված թեղիների փոխարեն սակուրաներ են հայտնվել
© Sputnik / Andranik Ghazaryan
Նշվում էր, որ քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու համար քաղաքում կփոխարինվի ու կտեղադրվի 10 տարեկան ավելի քան 2000 արժեքավոր և գեղազարդ ծառ։