BMW–ն և մոպեդը բախվել են. վերջինի վրա եղած 3 անձից 2-ը մահացել են, մեկը երեխա է

Մահացած քաղաքացիները հայտնվել են Նորագավթի 1-ին փողոցով անցնող ավտոբուսի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում ժամը 18-ի սահմաններում բախվել են BMW-ն ու մոպեդը, ինչի հետևանքով վերջինը շրջվել է։ Դրա վրա եղել է 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշենք, որ մահացածները մոպեդից ընկնելու հետևանքով հայտնվել են այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող (Մասիս–Երևան) ավտոբուսի տակ։ Երրորդ անձը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան ընկել է ձորը․ 24-ամյա վարորդը մահացել է
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է կայքը` դեպքի վայրում հավաքվածներն են ասել, որ վրաերթի ենթարկվածները եղել են մոպեդի վրա։ Նրանք հայտնել են, որ մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է։