Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Մարգարային կամուրջը հայ-թուրքական սահմանին
Արարատ Միրզոյանի խոսքով` հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև զբոսաշրջային շրջանի սկիզբը հայ–թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։
Միրզոյանը ընդգծեց, որ հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։
Երևանը ջանքեր է գործադրում ԼՂ և Լաչին ՄԱԿ–ի և ԵԱՀԿ առաքելություններ ուղարկելու համար. ԱԳՆ
Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։
Ավելի վաղ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։
2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։