ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում մարտի 24–ի գիշերը եղել է 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։