Աբխազիայում հայկական դպրոց է այրվել

Շենքն ամբողջությամբ հայտնվել է կրակի ճիրաններում, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է հինգ հաշվարկ։
Sputnik
Աբխազիայի Օչամչիրայի շրջանի Արագիչ գյուղի հայկական դպրոցում հրդեհ է բռնկվել, շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է: Այդ գյուղում հիմնականում հայեր են բնակվում։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ի գիշերը։ Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել հինգ մարտական հաշվարկ։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։ Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ այրվել է գրադարանը, ամբողջ երկրորդ հարկը, դպրոցի դասասենյակները, տնօրենի աշխատասենյակը, չի հաջողվել փրկել փաստաթղթերը: Այս դպրոցում սովորում է մոտ 80 երեխա։
Հրդեհ Երևանում․ պահակակետի ներսում այրված դի են հայտնաբերել