Տորնադոն Կալիֆոռնիային լուրջ վնասներ է հասցրել։ ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը այն անվանել է «ամենաուժեղ տորնադոն» 1983 թվականից ի վեր։ Արդյունաբերական Մոնտեբելոյի զբոսայգում այն պոկել է կոմերցիոն շենքերի տանիքներն ու օդ բարձրացրել դրանց բեկորները։
Օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ EF-1 տորնադոն ժամում մինչև 180 կմ արագությամբ քամի է առաջացրել և վնասել 17 շենք, որոնցից 11-ը զգալի են վնասվել։
The New York Post-ը հայտնում է, որ մեկ մարդ է վիրավորվել և տեղափոխվել տեղի հիվանդանոց։ Օդերևութաբանական ծառայությունը վնասները գնահատելու նպատակով փորձագետների խումբ է ուղարկել Սանտա Բարբարա։ Նրանք հայտնում են, որ տորնադոն վրա էր հասել Կարպինտարիա քաղաքի զբոսայգու վրա։ Քամու ուժգնությունը հասել է ժամում 130 կմ–ի և վնասել շուրջ 25 տուն։