Մելիտոպոլում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել. տեսանյութ

Համացանցում պայթյունի վայրից կադրեր են հայտնվել։ Նախնական տվյալներով՝ ոչնչացված ավտոմեքենան պատկանում է տեղի գործարար Իվան Տկաչին։
Sputnik
Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ բնակավայրում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, որի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Մելիտոպոլում այսօր առավոտյան փողոցներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել։ Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել, այժմ նա ոտքի ականապայթյունային վնասվածքով հիվանդանոցում է։
«Սա ահաբեկման տարր է և Զապորոժիեի մարզի ազատագրված տարածքում իրավիճակն ապակայունացնելու ահաբեկիչների փորձ», - ասել է Ռոգովը:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։ Պայթյունը տեղի է ունեցել հրշեջ բաժանմունքի մոտակայքում։
Բացի այդ, հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենա, որի բեռնախցիկում եղել են ինքնաձիգներ, մոտ 500 փամփուշտ ու նռնակներ: