ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի հյուսիսում բնակելի շենք է փլուզվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կարմիր մահիկին։
Ինչպես նշել է նահանգի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Շահին Ֆաթհին, միջադեպը տեղի է ունեցել լույս հինգշաբթի գիշերը Թեհրանի նահանգի Վարամին շրջանում:
Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով երեք մարդ է մահացել: