Երևանում օդի ջերմաստիճանը +20–ից կանցնի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ:

Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:

Մարտի 23-24-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում մարտի 23–ի գիշերը եղել է 4-6 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։