Վրաստանի խորհրդարանում պատգամավորները կրկին կռվել են․ կադրեր

«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն դահլիճում տեղի ունեցածը «տհաճ իրավիճակ» է որակել։
Sputnik
Վրաստանի խորհրդարանում թեժ իրավիճակ է ստեղծվել Պաշտպանության օրենսգրքի քննարկման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ընդդիմադիր պատգամավոր, «Բարեփոխումների խումբ» քաղաքական խորհրդարանական խմբի անդամ Տարիել Նակաիձեն և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժման պատգամավոր Սոզար Սուբարին քննարկելիս են եղել օրենսդրական փոփոխությունները: Իրավիճակն աստիճանաբար սրվել է, և այլ պատգամավորներ էլ են միջամտել վեճին։ Արդյունքում իշխող «Վրացական երազանք– Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն սեղանին ամրացված բարձրախոսով հարվածել է Նակաիձեի մեջքին:
Չնայած հարկադիր կատարողների ծառայության ջանքերին՝ իրավիճակը տևական ժամանակ չի հաջողվել շտկել։ Նիստերի դահլիճում հայհոյանքներ են հնչել։ Արդյունքում «Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին նույնպես խոսափող է նետել Նակաիձեի վրա։
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն դահլիճում տեղի ունեցածը «տհաճ իրավիճակ» է որակել։
Այս պահին խորհրդարանի նիստը շարունակվում է։
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է եղել