Վանաձորում այրված ավտոտնակում 59-ամյա բնակչի դի է հայտնաբերվել

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական խմբին հաջողվել է կարճ ժամանակում մեկուսացնել և մարել հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Վանաձորի ավտոտնակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ ժամը 17:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մարվել է 17։53-ին։ Հրշեջ–փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են 59-ամյա Է. Բ.-ի դին։