Տարեկան մոտ 250 անձ Հայաստանում ապաստան է հայցում. նրանց համար նոր կացարան է կառուցվում

Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում
Նախորդ տարի Հայաստանում ապաստան հայցողների թիվը մոտեցել է 1000–ի շեմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 120 ապաստան հայցողի համար նախատեսված կացարանի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարի։
Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում
«Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968»,– տեղեկացնում են նախարարությունից։
Շինարարության բյուջեն 1.5 մլն դոլար է: Նշվում է, որ շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգվել է։
1 / 2

Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում

2 / 2

Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում

Նոր կացարանի կառուցման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ։ Ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Նիդեռլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունները։
Հիշեցնենք, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում: