ՌԴ Սևծովյան նավատորմը հետ է մղել ԱԹՍ-ների գրոհը Սևաստոպոլի վրա. մարզպետ

Սևաստոպոլ
Պաշտոնյայի խոսքով` ռազմանավերը չեն վնասվել, մարդիկ չեն տուժել, իրադրությունը վերահսկվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը։ Տեղեկությունը հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Վաղ առավոտյան մեր նավատորմը վերջրյա անօդաչու թռչող սարքերի հարձակում է հետ մղել։ Այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ, որոնք փորձում էին ծովածոց ներթափանցել, մեր նավաստիները հրաձգային զենքից կրակ են բացել դրանց ուղղությամբ։ ՀՕՊ-ը նույնպես աշխատել է օդային թիրախի ուղղությամբ»,- Telegram-յան ալիքում գրել է մարզպետը։
Նա նշել է, որ ռազմանավերը չեն տուժել։
«Թշնամու ոչնչացված ծովային ԱԹՍ–ների պայթյուններից կոտրվել են Լենինի 2 հասցեի շենքերի, Մոսկվայի տան ապակիները։ Մարդիկ չեն տուժել։ Մեր զինվորականները վստահ և հանգիստ հետ են մղել թշնամու անօդաչու սարքերի հարձակումը Սևաստոպոլի վրա»,-գրել է Ռազվոժաևը։
Ըստ մարզպետի` իրադրությունը վերահսկվում է, բոլոր օպերատիվ ծառայությունները պատրաստվածության են բերվել։
Ուկրաինական անօդաչու սարքը գնդակոծել է Բրյանսկի մարզի Կլիմովո գյուղը. մարզպետ