Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 15-17, երեկոյան՝ 11-13 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում մարտի 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 15-17, երեկոյան՝ 11-13 աստիճան։