Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Լոռու մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրամասում անցկացված ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով կասեցրել է Լոռու մարզում գործող «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությանը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ստուգումների արդյունքում կաթնամթերքի արտադրամասում իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով։ Բացի այդ, հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած, իսկ սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Արտադրամասի առաստաղը
ՍՊԸ–ին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար:
Կաթնամթերքի արտադրամասում
Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը