Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում դի է հայտնաբերվել

Նոր Նորք
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական տարածքում գտնվող վագոն–տնակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 10։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նորածնի դիակի մոտ հայտնաբերվել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ. նոր մանրամասներ