ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Երևան-Մեղրի ճանապարհին այսօր կցորդիչով բեռնատար է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ ժամը 17:27-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր ժամանած հրշեջ–փրկարարներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 18։31-ին, մարել՝ 19։26-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: