Ողջ-ողջ այրվել է 149 մարդ. Խատին գյուղի ողբերգությունից 80 տարի է անցել

Ենթադրվում է, որ ավելի քան 400 նացիստներ և նրանց հանցակիցներ դեռ ողջ են։
Sputnik
1943 թվականի մարտի 22-ին ուկրաինացի ազգայնականների պատժիչ ջոկատը, որ կազմավորել էին գերմանացիները, այրեց Բելառուսի Խատին գյուղն ու գրեթե բոլոր բնակիչներին։
Նրանց հավաքել էին կոլտնտեսության ցախատանը, բենզին լցրել և հրդեհել շինությունը։
Ողջ-ողջ այրվել է 149 մարդ, որոնցից 75-ը՝ երեխաներ։
Բելառուսը Ռուսաստանից իրավական օգնություն է խնդրել պատերազմի տարիներին բելոռուս ժողովրդի ցեղասպանության գործի հետաքննության համար։
Գլխավոր դատախազությունը կարծում է, որ ավելի քան 400 նացիստներ և նրանց հանցակիցներ դեռ ողջ են։