ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կբարձրանա, որոշ շրջաններ մառախուղով կպատվեն. եղանակի տեսություն

Մառախլապատ ճանապարհ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 14-16, գիշերը` 5-7 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Սարսափազդու ամրոց և կապույտ երկնակամար. ինչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու