ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանն առաջարկում է մինչև դեկտեմբերի 31-ը զրոյական տուրք սահմանել Եվրասիական տնտեսական միության երկրներ կարտոֆիլի սերմնացուների ներմուծման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՏՀ–ին։
«Կարտոֆիլի սերմնացուի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանել 0% այս որոշման ուժի մեջ մտնելու պահից», – ասվում է նախագծի որոշման մեջ։
Նշվում է, որ որոշումը պետք է տարածվի այս տարվա հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Հայկական կողմի տեղեկությունների համաձայն` այս միջոցը կօգնի պարենային անվտանգություն ապահովել հանրապետության համար։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։