Եվրոպայի շախմատի կանանց առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Լիլիթ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
Էլինա Դանիելյանը մրցաշարային աղյուսակում կես միավորով է հետ մնում առաջատար Իրինա Բուլմագայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3–ը հաղթանակ են տոնել։
Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ուժերն է չափել հույն Ստավրուլա Ցոլակիդուի հետ։ Հայ շախմատիստուհին գեղեցիկ ոճով հաղթանակ է տոնել, ընդ որում 3-րդ անընդմեջ հաղթանակը և մրցաշարային աղյուսակում կես միավորով է հետ մնում առաջատար Իրինա Բուլմագայից (4 միավոր, Ռումինիա)։
Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի միջնամասում անսպասելի գրոհով ստիպել է հանձնվել ադրբեջանցի Գունայ Մամադզադային՝ վաստակել ընդհանուր 3,5 միավոր։
Աննա Սարգսյանը հաղթանակի է հասել լեհ Ալեքսանդրա Լախի նկատմամբ և իր անվան դիմաց 4 տուրերից հետո գրանցել է 2,5 միավոր։
Պոլինա Կոբակը սև խաղաքարերով պարտվել է հունգարուհի Սիդոնիա Լազարնե Վայդային։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):