Ուզած–չուզած պետք է ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը

Նորածին
Ծնողները որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է «Էրեբունի» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Նրանք որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։
«Փաստը, որ ուզած–չուզած պետք է ապրենք ու մեծացնենք այս փոքրիկին, հաստատ է»,– ասում է Սենիկի հայրը` Հակոբ Խուրշուդյանը։
Փոքրիկի քաշը, ի դեպ, 3 կիլոգրամից մի փոքր ավել է եղել։
Հավելենք, որ Սենիկը 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել. ընկերների հետ օրեր շարունակ հերոսաբար կռիվ էր տվել և զոհվել։ Հայրն ասում է, որ որդին իր երդմանը հավատարիմ մնաց` իր կյանքը տվեց հայրենիքին։
Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը