ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նոր ամսաթիվը քննարկվում է. Լավրով

Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ
Լավրովն անդրադարձել է եռակողմ նոր հանդիպման հնարավորության հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայ գործընկերները հաստատել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` նոր հանդիպման` հայկական կողմի պատրաստակամության մասին։ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը։
«Առաջիկայում հարմար ժամկետներ կընտրենք բոլոր երեք նախարարների համար»,–ասաց է նա:
Հիշեցնենք, որ 2022–ի դեկտեմբերին Մոսկվայում պլանավորված էր 3 երկրների` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը։
Սակայն դեկտեմբերի 22–ին պարզ դարձավ, որ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը չի կայանա, քանի որ, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արարատ Միրզոյանը չի կարողանա մեկնել Մոսկվա։