ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:
Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: