Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել

Արխիվային լուսանկար
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող այգում տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 08:40-ի սահմաններում։
Ոստիկանները նշված այգում նստարանի վրա հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Տ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։