Առանձին շրջաններում թաց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Շիրակ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, 20-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 120-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մարտի 20–ի գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։