Պուտինն այցելել է Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետ. տեսանյութ

Ռուսաստանի նախագահը լսել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի, ինչպես նաև այլ զորահրամանատարների զեկույցները։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետը։ Կրեմլի տրամադրած կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
ՌԴ ղեկավարը խորհրդակցություն է արել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի մասնակցությամբ:
Շտաբում Պուտինը լսել է Գերասիմովի և մի շարք այլ զորահրամանատարների զեկույցները։