Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այց է կատարել Մարիուպոլ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը:
Նախագահն ուղղաթիռով է Մարիուպոլ ժամանել։ Մեքենայով շրջել է քաղաքի մի քանի թաղամասերում, կանգառներ է արել։
Պուտինը շրջել է քաղաքի մի շարք օբյեկտներով, ինչպես նաև շփվել տեղի բնակիչների հետ։
ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը մանրամասն զեկուցել է նախագահին քաղաքում և շրջակայքում շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին:
«Մասնավորապես՝ խոսքը նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական և կրթական օբյեկտների, բնակարանային և կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքների, բժշկական հաստատությունների կառուցման մասին է», - նշված է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև շրջել է Մարիուպոլի ափամերձ գծով, այցելել թատրոնի շենքը, քաղաքի հիշարժան վայրերը: