ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմական է անվանել Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մեկնարկային մրցափուլում։
«Հավաքականում շատ կարևոր հանդիպում ունենք։ Կարելի է ասել` պատմական։ Պետք է ակումբային խաղերից դուրս գալ և ամբողջությամբ «միանալ» և պատրաստվել հավաքականի խաղերին։ Հնարավո՞ր է դուրս մնալ խմբից։ Միշտ էլ հնարավոր է»,– Սպերցյանի խոսքը մեջբերել է «Առաջնություն» պարբերականի թղթակից Անտոն Իվանովը։
Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։
Հավելենք, որ Սպերցյանը ազգային թիմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։