ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող 3 կին շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունը։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում։
Հաղթանակներ տարել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը, որոնք համապատասխանաբար հաղթել են Ֆինլանդիայի, Ռումինիայի և Էստոնիայի մրցակիցներին։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն առաջին տուրում հանդիպել է իր հայրենակից Սուսաննա Գաբոյանի հետ։ Պարտիան ավարտվել է ոչ–ոքի։
Առաջին տուրում միայն Աննա Սարգսյանն է պարտություն կրել, մրցակիցը եղել է Հունաստանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 140 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):