Էկվադորի արևմուտքում 44 կմ խորության վրա 6.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են արձանագրվել։ Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 446-ի։ Այս մասին հայտնում է երկրի նախագահ Գիլերմո Լասոյի մամուլի ծառայությունը` վկայակոչելով Ռիսկերի կառավարման ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել են 14 զոհի և 381 տուժածի մասին։
Երկրի նախագահն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։
Տարերային աղետի հետևանքով 180 տուն է վնասվել, 84-ն ամբողջությամբ փլուզվել է։ Վնասվել է նաև 33 բուժհաստատություն, ամբողջությամբ ավերվել է 5 կամուրջ։
Նշենք, որ Էկվադորի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է երկրի մի քանի նահանգում։