Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանը, վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, հրթիռ է ընկել խոշոր սուպերմարկետի մուտք մոտ։
Ավելի վաղ ԴԺՀ-ի ներկայացուցչությունը Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում հայտնել էր Դոնեցկի Պետրովսկի շրջանի գնդակոծության ժամանակ մեկ մարդու վիրավորվելու մասին:
Ավելի ուշ քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինն իր տելեգրամ-ալիքում հայտնել է երկու խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին։
Հայտնի է անցած օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականների կողմից կրակի վարման 11 փաստի մասին։ ԴԺՀ տարածքում արձակվել է 37 միավոր տարբեր զինամթերք, ինչի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս չորսը վիրավորվել են: