Ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց Մ23 ԵԱ–ում

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, քանի որ նրան հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում ծեծկռտուքի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Բուխարեստում անցկացվող մինչև 23 տարեկանների եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի հակառակորդին ու դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ըմբշամարտիկ Հայկ Պապիկյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է
Նշենք, որ Էդիկ Հարությունյանը հավաքականին առաջին մեդալը բերեց այս ոճում։ Նա հաղթեց ադրբեջանցի Նուրադին Նովրուզովին 13:2 հաշվով։

Ֆեդերացիայից հայտնում են, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, քանի որ նրան հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում ծեծկռտուքի պատճառով:

Այսօր ավելի ուշ 70 կգ քաշային կարգի Հայկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մագոմեդ Բաշիր Խանիևի հետ։
Հիշեցնենք` 86 կգ քաշային կարգում հանդես եկող Կնյազ Իբոյանը կիսաեզրափակիչում հաղթել էր թուրք ըմբիշին և ստացել եզրափակիչի ուղեգիր։
Իսկ 61 կգ քաշային կարգի Մեժլում Մեժլումյանը կիսաեզրափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել իտալացի մարզիկի նկատմամբ։
ԵԱ. ըմբշամարտիկ Հայկ Խլոյանը 6։0 հաշվով հաղթեց մրցակցին ու բրոնզե մեդալ նվաճեց
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մ23 ԵԱ-ում նվաճել էր մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ: