Վանաձորում խոշոր հրդեհ է բռնկվել փրփրապլաստի արտադրամասում

Հրդեհը մարելու համար 4 մարտական հաշվարկ է աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Վանաձորում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել արտադրամասերից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 18-ին, ժամը 15։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Վթար Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. կան տուժածներ
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին։