Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել Ռուսաստանի հետ վերամիավորման տարեդարձի օրը։
ՌԴ առաջնորդը ժամանել է Սևաստոպոլ, որտեղ նրան ցույց են տվել Խերսոնեսի «Կորսուն» արվեստի դպրոցն ու մանկական կենտրոնը։
ՌԴ առաջնորդը ժամանել է Սևաստոպոլ, որտեղ նրան ցույց են տվել Խերսոնեսի «Կորսուն» արվեստի դպրոցն ու մանկական կենտրոնը։
Ղրիմն ու Սևաստոպոլը նշում են Ռուսաստանի կազմ մտնելու 9-րդ տարեդարձը։ Դրանք ռուսական շրջան են դարձել 2014 թվականի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքներով։
Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկել է Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի 95,6 տոկոսը։ Ուկրաինան թերակղզին իրենն է համարում, և կարծում է, որ այն ժամանակավոր օկուպացված տարածք է։ Արևմուտքը նրան աջակցում է այդ հարցում։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները որոշումը կայացրել են ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի կանոնադրության համապատասխան։
Պուտինի խոսքով` Ղրիմի հարցը վերջնականապես փակված է։