Մահացել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատարը` Վլադիմիր Չերնավինը

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Միտիշչախ զինվորական հուշահամալիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. 94 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի վերջին գլխավոր հրամանատար, նավատորմի ծովակալ Վլադիմիր Չերնավինը։ Այս մասին հայտնել է Զվեզդա հեռուստաալիքը՝ վկայակոչելով զորահրամանատարի դստերը։
«Վլադիմիր Չերնավինը մահացել է այսօր գիշերը հոսպիտալում», - ասված է հաղորդագրությունում։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Միտիշչախ զինվորական հուշահամալիրում։
Վլադիմիր Չերնավինը ծնվել է 1928 թվականի ապրիլի 22-ին Ուկրաինական ԽՍՀ–ում։ 1962 թ-ին նրա հրամանատարության ներքո գտնվող K-21 սուզանավը, առաջին անգամ հայրենական նավատորմում կատարեց ինքնավար նավարկություն` 50 օր տևողությամբ։ Այն անցավ Արկտիկայի սառույցների տակով` մշակեց սառույցի տակ լողի և մագլցման մեթոդաբանությունը։
Մահացել է ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը
Չերնավինը ԽՍՀՄ նավատորմի գլխավոր հրամանատար դարձավ 1985 թվականին։ Ծավակալը Խորհրդային միության հերոս էր։