Երևանում թմրանյութեր իրացնելու կասկածանքով երկու երիտասարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Դավթաշենի բաժանմունքի ծառայողները 21 ու 27 տարեկան վանաձորցի երիտասարդներին ձերբակալել են Երևանի Մելքումովի փողոցում։
Մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ, իսկ մյուսի մոտ` մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ` ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Վերջինիս մեքենայում էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։
Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։
Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։