25–ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել. Գայի 46–ամյա բնակիչը կալանավորվել է

Նախնական տվյալներով՝ նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա է վաճառել։
Sputnik
Արմավիր մարզի Գայ գյուղի 46–ամյա բնակիչ է կալանավորվել մարիխուանա իրացնելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Գայ գյուղի շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։
Իրավապահները պարզել են, որ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց, որն էլ նախ ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին ու կալանավորվել։
Նախնական տվյալներով՝ նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա է իրացրել։
Ոստիկանները 2 տղամարդու խուզարկությամբ մարիխուանայի և հերոինի նմանվող զանգվածներ են գտել