ՌԴ-ի կողմից չճանաչված Միջազգային քրեական դատարանը Պուտինի «կալանքի» օրդեր է տվել

Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Պետք է նշել, որ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը չի ճանաչում նաև ԱՄՆ–ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի կողմից չճանաչվող Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), որը նախագահ Պուտինի «կալանքի» օրդեր էր տվել, պարզաբանել է, որ օրդերները պետք է գաղտնի լինեին, սակայն դատարանում որոշվել է դրանք հրապարակել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՄՔԴ (որի իրավասությունը ՌԴ–ն չի ճանաչում) նախադատական պալատն Ուկրաինայից «երեխաների ապօրինի դուրսբերման» հետ կապված օրդեր է տվել Ռուսաստանի նախագահին և մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։
«Պալատը կարծում է, որ զոհերին և վկաների պաշտպանելու, ինչպես նաև հետաքննության անվտանգությունն ապահովելու համար օրդերները գաղտնի են։ Սակայն, որ ուսումնասիրվող իրադարձությունները, ենթադրաբար, շարունակվում են նաև ներկայում, իսկ հանրությանը իրազեկելը կարող է օգնել, պալատը որոշել է հանուն արդարության հրապարակել օրդերի գոյությունը», – ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ օրդերները տրվել են փետրվարի 22-ի դատարան դատախազների միջնորդությունից հետո։
ՄՔԴ–ի «նախաձեռնությունը» մեկնաբանելով` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահի «կալանավորման» մասին դատարանի որոշման հարցադրումն ինքին անընդունելի է, Մոսկվան չի ճանաչում այդ դատարանի իրավասությունը։ Նա հավելել է, որ ՄՔԴ–ի ցանկացած որոշում իրավունքի տեսանկյունից առոչինչ է։