Կանձրևի. եղանակի տեսություն

Անձրևոտ Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 17-ին, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 17-ին, 19-21-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում մարտի 17–ի գիշերը եղել է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։