Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն դատախազների համար ուսումնական այցեր իրականացնել

Վարդապետյանը ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի առթիվ պատրաստվում է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին հրավիրել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ–ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի 2 երկրի դատախազությունների միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նպատակ ունեն դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումներ, ֆորումներ, ուսումնական այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Աննա Վարդապետյանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը։ Ընդգծվել է, որ միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրացի գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան:
«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հանդիպման ավարտին Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին ՀՀ դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը։ Միջոցառմանը մասնակցելու համար առաջիկայում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:
Ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ. Վարդապետյան
Դեսպանը Վարդապետյանի հետ զրույցում կարևորել է 2 երկրի դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան: