Ֆրանսիայում ոստիկանները ձերբակալել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող 217 անձի

Մարտի 23-ին ֆրանսիացիները բողոքի նոր ակցիա են պատրաստում։
Sputnik
Փարիզի ոստիկանությունը կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ անկարգությունների մասնակից 217 անձի է ձերբակալել
Նրանց մեղադրում են ջարդարարության և հրկիզումների համար։
Լրատվամիջոցները գրում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում երեկ հավաքվել է 6 հազար մարդ։ Ուժայինները ցուցարարներին ցրելու համար կիրառել են գազ և ջրցան մեքենաներ։
Բողոքի ցույցեր Ֆրանսիայում. որոշ քաղաքներում ոստիկանությունը ցրում է ցուցարարներին. կադրեր
Նանտում Խաղաղության փողոցը պատված է եղել թանձր ծխով. ուժայինները ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով։
Մարտի 23-ին ֆրանսիացիները բողոքի նոր ակցիա են պատրաստում։
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծ էր ներկայացրել, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։
Նրա խոսքով` իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից տարեկան երեք ամսով կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այդպիսով` մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը կհասնի 64–ի։