ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. ի՞նչ են քննարկել

Հանդիպման ժամանակ
Արմեն Գրիգորյան ու Իմանգալի Տասմագամբետովը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին։ Այս մասին արձանագրել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին երկօրյա այցով։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Այսօր առավոտյան նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։