ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դասալքության համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես` ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել 29-ամյա Վարդան Հ.-ին, որը 2022 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: