«Տուն ենք գնում». 2014-ի այս օրը Ղրիմն ու Սևաստոպոլը որոշեցին միանալ Ռուսաստանին

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարները պայմանագիր ստորագրեցին ՌԴ–ի կազմում Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ներառման մասին։
Sputnik
2014 թվականի մարտի 16-ին Ղրիմի և Սևաստոպոլի բնակչության բացարձակ մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին։
Քվեարկության էր դրվել ընդամենը երկու հարց՝ «Կո՞ղմ եք, որ ՌԴ սուբյեկտի իրավունքով Ղրիմը միանա Ռուսաստանին», «Կո՞ղմ եք 1992 թվականի Ղրիմի Հանրապետության սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի կարգավիճակին` որպես Ուկրաինայի մաս»։
Հանրաքվեին մասնակցությունը կազմել էր 83.1 տոկոս։
Մեծամասնությունը` 96.77 տոկոսը, քվեարկել էր Ռուսաստանին միանալու օգտին
Հանրաքվեից 2 օր անց՝ մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարները պայմանագիր ստորագրեցին ՌԴ–ի կազմում Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի ներառման մասին։