Օդի ջերմաստիճանը կնվազի, բացառությամբ Լոռու և Տավուշի. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 19-20-ը շրջանների զգալի մասում, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռու և Տավուշի մարզերի, կնվազի 5-7 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 16-ին, 17-ի գիշերը , 19-20-ը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին հնարավոր է կարճատև անձրև, իսկ մարտի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մարտի 16–ի գիշերը եղել է 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12....+14 աստիճան։