Մեկնարկել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ավտոճանապարհի հիմնանորոգումը

Հայաստանում մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 142-րդ կմ–ից մինչև 150 կմ հատվածի հիմնանորոգումը
Ճանապարհի հիմնանորոգվող հատվածն անցնում է Վայոց Ձորի մարզով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանում մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 142-րդ կմ–ից մինչև 150 կմ հատվածի հիմնանորոգումը։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Հայաստանում մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 142-րդ կմ–ից մինչև 150 կմ հատվածի հիմնանորոգումը
«8.7 կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց Ձորի մարզով։ Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն»,– ասված է հաղորդագրությունում։
Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։