Հրդեհ է բռնկվել Ռոստովի Սահմանապահ վարչության շենքում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

Վերջին տվյալներով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել է։
Sputnik
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանապահ վարչության մոտ այրվում է ավտոտնակներով և պահեստով շենք: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը շրջանի արտակարգ ծառայություններում։
Նա հավելել է, որ Սահմանապահ վարչության շենքից մարդկանց դուրս են բերել։
Ռոստովի մարզի նահանգապետը հայտարարել է, որ հրդեհի պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է եղել։ Կայծերից պայթել է վառելիքա-քսուքային նյութերով տարան։
Շենքում պայթյունի պահը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները։ Տեսանյութը հրապարակել է RT-ն։
Դեպքի վայրում աշխատում են 25 միավոր հատուկ տեխնիկա ու 63 փրկարար։