Դեպի ԵԱՏՄ արտահանումը բավականաչափ հագեցած չէ բարձր տեխնոլոգիական արտադրանքով. Ավագյան

Կարեն Ավագյան
Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը տնտեսական ծրագրեր է մշակում ՝ գործակցելով Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի մասնագետների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանը պետք է աշխատի դեպի ԵԱՏՄ երկրներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ավելացման ուղղությամբ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը։
«ԵԱՏՄ–ին բաժին է հասնում հայկական արտադրանքի արտահանման կեսից ավելին։ Այլ հարց է, որ այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք առաջարկում ենք արտահանման համար, այդ թվում` նաև ԵԱՏՄ երկրներ, դեռ բավականաչափ հագեցած չեն բարդ ապրանքներով։ Եվ այդ ուղղությամբ դեռ աշխատելու տեղ կա», – նշեց Ավագյանը։
Նա նաև ընդգծեց ԵԱՏՄ շուկայի կարևորությունը ՀՀ տնտեսության կառուցվածքային, համալիր զարգացման համար։
Փետրվարի կեսից կենտրոնն աշխատում է չորս հիմնական ուղղությամբ` մանկապարտեզների կառուցման համար պետական–մասնավոր հատվածի համագործակցության կիրառում, տնտեսական զարգացման միասնական ինստիտուտի ձևավորում, արդյունաբերական և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, ինչպես նաև ներդրումային կլիմայի ուսումնասիրություն և երկրորդական պատժամիջոցների վտանգից խուսափելուն ուղղված խորհուրդների նախապատրաստում։
«Գիտահետազոտական աշխատանքը ճիշտ կառուցելու հարցում մեզ օգնում են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի մեր գործընկերները», – ասաց Ավագյանը։
Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարը
Նախորդ աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան դարձավ Երևանում իր աշխատանքը սկսած ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոնի համահիմնադիրը։ Ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշումն ընդունել էին ՌԴ–ի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարները 2022 թվականի հունիսին Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Կենտրոնն իր գործունեության մեջ հաշվի է առնում ԵԱՏՄ փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները։
ԵԱՏՄ-ն տարեկան 1,3 մլրդ ռուբլի կհատկացնի արդյունաբերական նախագծերի աջակցությանը